Խորհրդային «Գերությունում» արգելված գրականություն և ֆիլմեր

ცოვერ სჰარე
5.9k
VIEWS

2018 թվականի մայիսի 24-ին «Վրաստանը և աշխարհը»  կայք-էջի վրա հրապարակվեց «Օբյեկտիվ» հեռուստաընկերության վարող և «Չեզոք/Սոցիալիստական Վրաստան» կուսակցության առաջնորդ Վալերի Կվարացխելիայի ինտերվյուն,  որտեղ նա Վրաստանի այսօրվա իրավիճակը համեմատում է Խորհրդային Միության  հետ և նշում է, որ խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանում ծաղկում էին գիտությունը, արվեստը  և սպորտը: Նույն պատմությունը «Ասավալ-Դասավալ» թերթի մայիսի 14-20 համարում բարձրաձայնեց նաև ֆոտոարվեստագետ Յուրի Մեչիթովը և նշեց, որ խորհրդային դարաշրջանը «հանճարեղ ֆիլմեր» և «գիտական դպրոցներ» ստեղծեց, ինչը գերության մեջ գտնվելիս չէր կարող հնարավոր լինել:

Յուրի Մեչիթով. «Վրաստանը, որպես երկիր գոյություն ուներ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տեսքով և ճիշտ այդ դարաշրջանը բերեց 5-միլիոնուկեսանոց բնակչություն, բազմաթիվ գիտական դպրոցներ և հանճարեղ ֆիլմեր: Եթե այս ամեն ինչը արվեց գերության մեջ, ապա կեցցե այդպիսի «գերությունը»:

Հաստատումն այն մասին, իբր վրացական արվեստի նվաճումները Խորհրդային Միության վաստակն է, սուտ է և ծառայում է խորհրդային կարոտախտի հրահրմանը: Իրականում, արվեստի գլուխգործոցները ստեղծվում էին ճիշտ խորհրդային իշխանությանը ի պատասխան, բռնատիրական համակարգի դիմակազերծման համար: Այսօր արդեն հանճարեղ համարվող արվեստի նմուշները իր ժամանակին  խորհրդային իշխանությունը, ինչպես նաև դրանց հեղինակներին, չէր ճանաչում և հետապնդում էր: Գրեթե 70 –ամյա գրաքննության պայմաններում, բազում արվեստագետի համար իր խոսքի և արտահայտության ազատությունը կյանքի գին նստեց:

Պատժամիջոցներ արվեստագետների դեմ

Իոսեբ Ստալինի իշխանություն գալուց հետո, 30-ական թվականներին խորհրդային համակարգը սկսեց տարբերվող կարծիք ունեցող մարդկանց, այդ թվում արվեստի ներկայացուցիչների զանգվածային ոչնչացումը: Լրատվության ազատության զարգացման ինստիտուտի տվյալներով,  1937-1938 թվականներին, «Մեծ տեռորի» ժամանակաշրջանում «Ստալինյան ցուցակների միջոցով», որը Ստալինի հետ միասին ստորագրում էին նաև քաղբյուրոյի այլ անդամներ, Վրաստանից շուրջ 3 700 մարդու դատապարտեցին: Դրանց բացարձակ մեծամասնությանը,  3 100 մարդու խորհրդային իշխանությունը որպես խափանման միջոց դատապարտեց պատժի բարձրագույն չափի՝ մահապատժի:

Արգելված գրականություն

1922 թվականին գլավլիտի ստեղծմամբ խորհրդային իշխանությունը սկսեց գրականության տոտալիտար  վերահսկողությունը: Միայն 1927-1947 թվականներին գլավլիտի աշխատակիցների թվաքանակը 86-ից աճեց մինչև 6453-ի: Գլավլիտի գրախոսությունները  վճռում էին ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան գրքերի տպագրության, տարածման կամ արգելման հարցը:

10 գիրք, որոնք ԽՍՀՄ-ում արգելեցին

Գրախոսության պայմաններում խորհրդային քաղաքացիները դասական դարձած գրականություն ընթերցել  չէին կարող: Օրինակի համար, Խորհրդային Միությունում արգելվեցին հետևյալ գրքերը և պիեսները.

Արգելված ֆիլմեր

Խորհրդային կինեմատոգրաֆիայի նմանությամբ, գրախոսությունը օտար չէր նաև վրացական կինոյի համար: Վրացական կինոյի գլուխգործոցների մի մասը Խորհրդային գրախոսությունը  արգելեց ֆորմալիզմի մեղադրանքով: Արգելված ֆիլմերի շրջանում էին. Նիկոլոզ Շենգելաիայի «Էլիսո», Միխեիլ Կալատոզիշվիլիի «Աղ Սվանեթիին», Կոտե Միքաբերիձեի «Իմ տատը», Միխեիլ Կալատոզիշվիլիի « Մեխ երկարաճիտ կոշիկում», Օթար Իոսելիանիի «Ապրիլ» դեբյուտային ֆիլմերը:

Ռեժիսորների մի մասը ստիպված եղավ դադարեցնել կինոյի նկարահանումները: Դրանց թվում հայտնվեց նաև  Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի դափնեկիր ռեժիսոր Միխեիլ Կոբախիձեն, ում ռեժիմի պայմանները հնարավորություն չտվեցին անկախորեն  կինո նկարահանել:

Որպես օրինակ պատժեցին նաև Սերգո Փարաջանովին, ում «Նռան գույնը» նկարահանելուց հետո հոմոսեքսուալության մեղադրանքով , հնգամյա բանտարկություն սահմանեցին: Ավելի ուշ, բազում տարիների ընթացքում ռեժիսորին արգելվեց կինո նկարահանել:

Գրախոսությունը գթասիրտ չէր նաև նրանց նկատմամբ, ովքեր քարոզչության ծառայությունում հարկադրաբար կանգնեցին: Չնայած նրան, որ Սերգեյ Էյզենշտեյնը նկարահանեց հեղափոխության գլխավոր ֆիլմը՝ «Պոտյոմկին զրահանավ»-ը, ավելի ուշ խորհրդային գրախոսությունները  նրա «Բեժայի մարգագետին» ֆիլմը այնպես ոչնչացրեցին, որ դիտողը այն կինոէկրանների վրա չտեսավ: Իսկ «Իվանե Մրիսխանե»-ի երկրորդ մասը անմիջականորեն Ստալինի հրամանով արգելվեց: Կինոէկրանների վրա ֆիլմը դուրս եկավ Ստալինի մահից միայն 5 տարի հետո:

Գրախոսությունը խիստ էր նաև խորհրդային կինոյի դասական Ալեքսանդր Դովժենկոյի նկատմամբ: Դովժենկոյի  «Հող» ֆիլմի դեմ գրախոսների հետ միասին հարձակվեցին նաև խորհրդային կինոքննադատները և բարձր ատյանների ներկայացուցիչները: Ռեժիսորը հարկադրված եղավ պատսպարվել Արևմտյան Եվրոպայում:

Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist