Սոցիալական ցանցում ապրիլմեկյան կատակի իրացումը որպես իրատեսություն

11015_783657781680018_5772528150164335084_n
78
VIEWS

Ապրիլի 14-ին, „Politicano”- համացանցային պորտալի Ֆեյսբուքյան էջում կիսված էր „Конт” ռուսալեզու օնլայն հրատարակության հետևյալ տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, ապրիլի 17-ից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա ուղևորվել առանց մուտքի արտոնագրի:

Ռուսալեզու պորտալի տեղեկատվությամբ, այս հարցով համաձայնությունը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ստորագրվել է 2016 թվականի մարտի 25-ին: Իսկ «Politicano»”-ի ֆեյսբուքյան էջում կիսված այս ռուսալեզու հոդվածին կցված էր հետևյալ բովանդակության վրացալեզու մեկաբանություն.

inline images 1 Սոցիալական ցանցում ապրիլմեկյան կատակի իրացումը որպես իրատեսություն

Չնայած «Վրաստանի և Եվրամիության ասոցիացման պայմանագրի վավերացմանը, չնայած որոշ եվրոպական երկրների կողմից սահմանված հակառուսական սանկցիաներին, Ռուսաստանը այնուամենանիվ առաջ անցավ և 2016 թվականի ապրիլի 17-ից կկարողանան առանց մուտքի արտոնագրի ուղևորվել Եվրոպա: Եզրակացություններ ինքներդ կայացրեք…»:

„Конт” – ի տեղեկատվության աղբյուրը Gorabbit.ru – կայք-էջն է, որն էլ հոդվածի ավարտին կցել էր գրություն այն մասին, որ նշված հրապարակումը ներկայացնում է ապրիլմեկյան կատակ, ինչը ոչ „Конт” – ը և ոչ էլ „Politicano”-ն չեն մատնանշում և ընթերցողին այն հաղորդում են որպես իրատեսական նորություն:

Եվրամիության և Ռուսաստանի միջև առանց մուտքի արտոնագրի տեղաշարժվելու մասին երկխոսությունը այցեհրավիրային ռեժիմի պարզեցման գործընթացի հետ միասին, դադարեցվեց 2014 թվականին Ղրիմի բռնազավթման արդյունքում:

თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Երգիծանք
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist