Ռուսական թույն

fffffffffffffffff
855
VIEWS

2018 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Առաջին Ալիքով հաղորդվեց ևս մեկ  սյուժե, որտեղ Բրիտանիայի և Ամերիկայի հատուկ ծառայություններին մեղադրում են Ռուսաստանի հետ կապված անձանց Անգլիայում կասկածելի հանգամանքներում մահանալու մեջ: Սյուժեների շարքը Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման մեջ Ռուսաստանի երկու քաղաքացիների մեղադրանքի արձագանքն է և այս դեպքում Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետքը որոնում են անգամ շատ հեռավոր անցյալում, 16-րդ դարի ժամանակաշրջանում: Մասնավորապես, կենսաբանական և քիմիական զենքի փորձագետ Իգոր Նիկուլինը  հաստատում է, որ Իվան Ահեղ թագավորին և նրա որդուն ճիշտ բրիտանացի բժիշկներն են թունավորել:

Իգոր Նիկուլին, կենսաբանական և քիմիական զենքի փորձագետ. «Դա, ի միջի այլոց, Բրիտանիայի հատուկ ծառայությունների ոճն է վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում: Ես հիշեցնեմ, որ դեռևս 16-րդ դարում թագավոր Իվան Ահեղին, ինչպես նաև նրա ոդուն՝ Իվան Իվանիին բրիտանացի բժիշկները թունավորեցին…»

Սկրիպալների թունավորման աղմկահարույց գործի ֆոնի վրա Ռուսաստանը ակտիվորեն ձգտում է հակա-մեղադրանքների նոր թիրախներ և Արևմուտքի (հատկապես Բրիտանիայի և ԱՄՆ-ի) հատուկ ծառայությունների «հանցավոր հետքի» մասին երևակայական ապացույցներ ստեղծել: Թերևս, իրատեսական հետքը, որը հաճախ Կրեմլի ընդդիմադիրների մարմնում է հայտնվում, թույն է:

«Առասպելների դետեկտորը» առաջարկում է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված այն գործերի տեսությունը, որտեղ բացահայտված են Կրեմլի և Վլադիմիր Պուտինի հակառակորդների թունավորումը կամ թունավորման փորձերը:

Թույնը Կրեմլը ընդդիմադիրների և անընդունելի անձանց վերացնելու համար, դարից ավելի է կիրառվում է ակտիվորեն:Ռուսաստանում կենսաքիմիկոս Գրիգորի Միարանովսկին 1928 թվականից գաղտնի աշխատում էր . անգույն, անհոտ և անհամ թույների ստեղծման վրա: Դեռևս 1945 թվականին ԿԳԲ-ի նախկին գործակալը հայտարարեց, որ Մոսկվայում Դաշնային Անվտանգության բյուրոն Լյուբյանկայի շենքի մոտ թույները ստուգելու համար մարդկանց վրա գաղտնի փորձաքննություններ էր անցկացնում:.

Կրեմլի հետ հակադրված ակտիվիստները, լրագրողները և քաղաքագետները, ինչպես նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները, թույնի , այլ թունավորող նյութերի զոհ կամ թիրախ են դարձել շատ անգամ աշխարհի տարբեր կետերում և տարբեր ժամանակներում:  

"

Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist