Ռուսական քարոզչությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ և հետո

erTiii
2.8k
VIEWS

Օգոստոսի 7-ին լրացավ 2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստան ռազմական ներխուժում սկսելու 10 տարին: Կրեմլի քարոզչությունը եղել է ինչպես ռազմական ներխուժման ուղեկիցը, այնպես էլ հիբրիդային պատերազմի այն բաղկացուցիչը, որը Ռուսաստանը՝ Վրաստանի 20% բռնագրավելուց հետո շարունակում է Ուկրաինայում և այլ երկրներում: Այն մասին, թե ինչպես էր գործում ռուսական քարոզչությունը 2008 թվականի օգոստոսին, ինչ հաղորդագրություններով է Կրեմլը փորձում բռնագրավված Վրաստանում սերմանել պատերազմի վերսկսման վախ և ռազմավարական գործընկերների նկատմամբ հրահրել անվստահություն, կտեղեկանաք մեր այս տեսությունից: 

Կրեմլի քարոզչությունը օգոստոսյան պատերազմի ժամանակ

Օգոստոսի 8-ին, ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանի ռազմական ագրեսիան արդարացնելու նպատակով, հակամարտությունը սկսելու մեջ սկսեցին մեղադրել վրացական կողմին: Аргументы и Факты,  Комсомольская Правда,  НТВ  հեռուստաընկերությունը,  Russia Today և ուրիշներ տարածում էին նյութեր, որտեղ պատմում էին, թե ինչպես Վրաստանը հարձակում գործեց, այսպես կոչված, Հարավային Օսեթիայի վրա, հողին հավասարեցրեց բնակավայրերը և քաղաք Ցխինվալին, իսկ Ռուսաստանի մարտական ինքնաթիռները Վրաստանի տարածք մտան արյունահեղությունը և օս բնակչության էթնիկական զտումը դադարեցնելու համար:

{“preview_thumbnail”:”/sites/default/files/styles/video_embed_wysiwyg_preview/public/video_thumbnails/bgJVpaFhtTY.jpg?itok=ysJA0oWW”,”video_url”:”https://www.youtube.com/watch?v=bgJVpaFhtTY&feature=youtu.be”,”settings”:{“responsive”:1,”width”:”854″,”height”:”480″,”autoplay”:0},”settings_summary”:[“Embedded Video (Responsive).”]}

Ռուսական մեդիան միևնույն հաղորդագրությունները զանգվածայնորեն տարածելու ամսաթիվ օգոստոսի 8-ը պատահականորեն չէր ընտրել: Նշված ամսաթիվը ռուս-վրացական հակամարտությունը սկսելու ռուսական տարբերակն է, որի համաձայն էլ ռազմական գործողությունները առաջինը սկսեց վրացական կողմը, իսկ ռուսական զորքերը Վրաստանի տարածք մտան միայն դրանից հետո:

Ռուսական մեդիան կասկածի տակ դրեց  նաև օգոստոսի 9-ին, ռուսական ավիացիայի կողմից քաղաք Գորիի ռմբակոծումն արտացոլող լուսանկարները, որոնք The Reuters միջազգային լրատվական գործակալության լուսանկարիչ Գլեբ Կարանիչն է լուսանկարել: Նպատակաուղղված ապալրատվական ընթացակարգը սկսվեց օգոստոսի 10-ին:

 Комсомольская ПравдаПравда.ruВести.ru  լրատվամիջոցները տարածում էին նյութեր, որոնց համաձայն, Գորիի ռմբակոծման կադրերը արհեստական, իսկ Reuters-ի լուսանկարները կեղծ էին:

Ստորև բերված լուսանկարը, որի վրա Գորիում բնակվող տուժվածը պատկերված էր մահացած եղբոր հետ միասին, ռուսական սոցիալական ցանցի  LiveJournal-ի  բլոգերները  և լրատվամիջոցները համարում էին կեղծած: Նրանց խոսքով, լուսանկարի իսկականությունը երկրորդ լուսանկարը դնում էր կասկածի տակ, որտեղ առաջին լուսանկարի վրա պատկերված մահացածը գտնվում է այլ տեղում, իսկ նրա վիճակը փոփոխված է:

"

Լուսանկարների կեղծ լինելը հաստատելու համար, օգոստոսի 13-ին, ռուսական  Newsland պորտալը “Эхо Москвы” լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովի կողմից լուսանկարների հեղինակ Գլեբ Կարանիչի հետ «ձայնագրած» կեղծ ինտերվյուն հրապարակեց, որտեղ Reuters-ի լրագրողն ասում է, որ լուսանկարների վրա պատկերված կադրերը արհեստական են: Նույն օրը, Ալեքսեյ Վենեդիկտովը, հերքեց  Գլեբ Կարանիչի հետ ինտերվյու ձայնագրելու փաստը   և  ասաց, որ ինքը նման ինտերվյու երբեք չի վերցրել: Իսկ անձամբ  Reuters–ը լուսանկարների իսկականությունը հաստատելու համար,  տարածեց դրա տարբեր տարբերակները:

"

"

2017 թվականին ԱՄՆ-ի հետախուզական գերատեսչությունների կողմից հրապարակված զեկույցի համաձայն,  2016 թվականի հուլիսին Ռուսաստանի գլխավոր քարոզչական ալիքի RT-ի (Russia Today) գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Կոմերսանտ» լրագրի հետ զրույցում արված նշումն է այն մասին, որ 2008 թվականի օգոստոսին, այն ժամանակ, երբ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Վրաստանի հետ պատերազմ էր մղում», Russia Today «տեղեկատվական պատերազմ էր վարում ամբողջ արևմտյան աշխարհի դեմ»:

Ռուսական քարոզչության հաղորդագրությունները օգոստոսյան պատերազմից հետո

Ինչպես մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) վերջին տարիների հետազոտությունները  բացահայտեցին, ետպատերազմյան ռուսական քարոզչությունը, մի կողմից, մշտապես սերմանում է Ռուսաստանի հետ պատերազմը վերսկսելու վախ, իսկ մյուս կողմից, հրահրում է անվստահություն, որ պատերազմ սկսելու դեպքում, Վրաստանին, նրա ռազմավարական գործընկերները չեն պաշտպանի:

Ռուսական քարոզչությունը փորձում է պատերազմը սկսելու մեջ Վրաստանին մեղադրել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև ներքին քաղաքական դիսկուրսում, երբ նախկին իշխանական, ներկայումս ընդդիմադիր Ազգային շարժմանը և դրա լիդերին մեղադրում է պատերազմը սկսելու մեջ: Այս պատմությունը նույնպես հնչեցնում են կառավարող կուսակցության ներկայացուցիչները, երբ հայտարարում են, որ գոյություն ունի ոչ թե սողացող բռնազավթում, այլ Ռուսաստանը այն «սահմաններն» է իրականացնում, որոնց օրինականացումը կատարեց նախորդ իշխանությունը:

Դավիթ Սերգեենկո, Առողջապահության նախարար.  «Ռուսաստանի գործողությունները նկարագրելիս, շատ հաճախ, ցավոք սրտի, կիրառվում է  «սողացող բռնագրավում» տերմինը, որն իր հիմքով ճիշտ չէ: Սա ոչ մի տեսակ սողացող և փուլային չէ: Սա հանդիսանում է այն «շրջանակների», այն «սահմանների» որոշում, որը 2008 թվականին, շատ եմ ցավում, օրինականացրեց այն ժամանակի կառավարությունը» (Ռուսթավի2, Կուրիեր, հուլիսի 3, Մարշալպրես,  օգոստոսի 3, Սաքինֆորմ, օգոստոսի 7):

Դրա հետ միասին ռուսամետ կուսակցությունները զարգացնում էին կարծիք այն մասին, որ Ամերիկան և Արևմուտքը շահագրգռված չեն հակամարտությունների կարգավորման մեջ և որ Սաակաշվիլին պատերազմը սկսեց ճիշտ Արևմուտքի և Ամերիկայի  խրախուսմամբ:

Նինո Բուրջանաձե, Միավորված ժողովրդավարական շարժում. «…2008 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Միխեիլ Սաակաշվիլիին դրդեցին պատերազմ սկսել» (Սաքինֆորմ, օգոստոսի 2):

Պատերազմի վերսկսման վախը, իր հերթին, կապված է Վրաստանի հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ձգտման հետ, որի ժամանակ  ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը ներկայացված է որպես ռազմական էսկալացիայի սպառնալիք:

Նինո Բուրջանաձե, Միացյալ ժողովրդավարական շարժում. «Կարծում եմ, որ մեզ վրա շատ թանկ կնստի այս ցուցադրական դավադրությունը [ՆԱՏՕ-ի զինավարժություններ]… վախենում եմ, որ սա կարող է էլ ավելի խոր և ծանր հետևանքներ ունենալ մեզ համար» (Ռուսթավի2, Կուրիեր, օգոստոսի 2):

Այն բանի պատկերազարդման համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին պատերազմի սպառնալիքից պաշտպանել չեն կարող, տարբեր ռեսպոնդենտներ վերջին տարիներին բարձրաձայնում են համանման մեսիջբոքս, որ Ամերիկան 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանին օգնեց միայն «ջրով և տակդիրներով»: Դրա հետ միասին, շեշտադրությունը կատարվում է այն բանի վրա, որ ապագայում նման վտանգի պայմաններում ռազմավարական դաշնակցի հույս չպետք է ունենանք:

"

Դրա հետ միասին կրեմլյան մեդիան և այլ քաղաքական ակտորներ Ռուսաստանի հետ առանց պայմանի երկկողմանի երկխոսություն սկսելու կոչերով փորձում էին ստեղծել այնպիսի տրամադրություն, որ Վրաստանը Ռուսաստանի հետ ոչ թե պատերազմական վիճակում է գտնվում, այլ հիմնախնդիր ստեղծում է Արևմուտքը, որը Վրաստանին Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության և իրավիճակի նորմալացման հնարավորություն չի տալիս:                  

Ջաբա Խուբուա, լրագրող. «…Կելիսրիի  [Յան Կելի, Վրաստանում Ամերիկայի դեսպան] վախից Վրաստանի իշխանությունը չի համարձակվում Ռուսաստանի հետ երկխոսություն վարել և երկրի ապաբռնագրավման հարցի շուրջ խոսել  սկզբունքորեն և արժանապատվորեն, առանց փրկարարների և ականջին փսփսացողների…» (Ասավալ-դասավալ, 4-10 սեպտեմբերի)

Ջոնդի Բաղաթուրիա, Վրացական դասի. «Ամերիկայի Միացյալ Նահանգներից այսպիսի ցուցում էր, որ ոչ մի տեսակ ուղիղ երկխոսություն, երկխոսություն Ռուսաստանի հետ պետք է վարեք մեր վերահսկողությամբ և այդպիսինը Ժնևի ձևաչափն է (Օբյեկտիվ, Գիշերվա ստուդիա, 19 մայիսի):

Կրեմլի ագրեսիայի հետքը ջնջելու և ռուսական բռնազավթումից ուշադրությունը տեղափոխելու նպատակով, Կրեմլը և Վրաստանում ռուսամետ ակտորները պահանջեցին չեղարկել այն օրենքը, որը Ռուսաստանը որպես բռնագրավող, իսկ Վրաստանը որպես բռնագրավված երկիր կճանաչեր: Իսկ սա առաջին հերթին, նպատակաուղղված է Ռուսաստանի համար բռնագրավողի պիտակը և համապատասխանաբար պատասխանատվությունը հանելուն:

"

Ռուսական ագրեսիայի ժամանակագրություն

2008 թվականի օգոստոսի 7-ին, ուղիղ 10 տարի առաջ, Ռուսաստանի Դաշնության կանոնավոր ստորաբաժանումները Ռոկի թունելի միջով մտան Վրաստան, Ցխինվալի տարածաշրջան: Նույն օրը, ժամը 23:35-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Պաշտպանության նախարարության միացյալ շտաբին հրամայեց կասեցնել ռուսական զորքերի տեղաշարժը և պաշտպանել Ցխինվալի տարածաշրջանի խաղաղ բնակչությանը:

Մինչ այդ, օգոստոսի 7-ի գիշերվա ժամը 4:00-ին, Վրաստանի հետախուզական ծառայությունը, հենվելով օս զինվորականների հեռախոսազրույցների վրա, արդեն ուներ տեղեկատվություն Ռոկի թունելի միջով Վրաստանի տարածք  ռուս զինվորականների և տեխնիկայի մուտք գործելու վերաբերյալ: Առավոտյան ժամը 7-ին Ցխինվալի տարածաշրջանում ինտենսիվ կրակոցներ սկսվեցին, իսկ ժամը 12-ի համար ռմբակոծվեցին վրացական Նուլի և Ավնեվի գյուղերը: 2 ժամից հետո Ավնեվի գյուղում գտնվող պահակակետի վրա, Խեթագուրով գյուղում տեղաբաշխված Հարավային Օսեթիայի ուժերի կրակակոծության հետևանքով  զոհվեցին 2 վրացի խաղաղարարներ, իսկ մի քանիսը վիրավորվեցին: Ավելի ուշ, Վրաստանի իշխանությունը ստացավ տեղեկատվություն այն մասին, որ Հյուսիսային Կովկասում տեղաբաշխված  ռուս զինվորականները ստացել են հրաման Վրաստանի սահմանի կողմը շարժվելու վերաբերյալ: Ժամը 14:30-ին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հրաման արձակեց դեպի Ցխինվալի տարածաշրջան երկրի տարբեր զորամասերում գտնվող ռազմական ուժերը տեղաշարժելու մասին:

Օգոստոսի 7-ին  լարվածությունը լիցքաթափելու նպատակով վրացական կողմը միակողմանիորեն կրակը դադարեցնելու որոշում ընդունեց, ինչը ժամը 17:10-ին Վրաստանի նախագահը նույնպես հաստատեց և հեռուստատեսային ելույթի ժամանակ ռուսական կողմին մի շարք զիջումներ առաջարկեց: Ռուսաստանի գլխավոր բանակցողի, Յուրի Պոպովի խոսքով, բանակցությունները պետք է տեղի ունենային օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին, թերևս երեկոյան, մոտավորապես ժամը 20:30 –ին, Ավնեվի գյուղի, Փրի գյուղի, իսկ ավելի ուշ Թամարաշեն գյուղի և Թբիլիսիի կողմից վերահսկվող հակամարտության գոտու այլ գյուղերի  վրա կրակ բացվեց: Այն բանից հետո, երբ վրացական կողմը ստացավ հավաստի տեղեկատվություն ռուսական կանոնավոր զորքերի և տեխնիկայի երկրի տարածք մուտք գործելու մասին, Վրաստանի նախագահը ռուսական ուժերին կանգնեցնելու հրաման տվեց: Այսպես սկսվեց օգոստոսյան պատերազմը, որը շարունակվեց 5 օր և ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքի 20%-ի բռնագրավմամբ:

Օգոստոսի 8-ին, ժամը  10-ի համար վրացական կողմը  վերահսկում էր Ցխինվալի քաղաքի  70%-ը և շրջակա գյուղերը: Վրաստանի կառավարությունը, տեղական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, Էրգնեթի գյուղում հատուկ պահակակետ և միջանցք ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Ուղիղ 2 ժամում, Ռուսաստանը նախաձեռնությանը պատասխանեց լայնամասշտաբ ռազմական բռնագրավմամբ: Ռուսական ավիացիան զանգվածային հարձակում իրականացրեց Ցխինվալիի արվարձանների մոտ վրացական բանակի դիրքերի վրա, սակայն օգոստոսի 8-ի գիշերը, նախագահի հրամանով, վրացական բանակը գրավեց Ցխինվալի քաղաքը: Օգոստոսի 9-ին ռուսական կողմը քաղաք Գորիի վրա օդային հարձակում ձեռնարկեց: Արդյունքում 2-անգամ, 15-րոպեանոց միջակայքով, ռմբակոծվեցին բնակելի  տները:

Արդյունքում Վրաստանի տարածքը Ռուսաստանի ավիացիան ռմբակոծեց ավելի, քան 75 անգամ: Այստեղից 5 հրթիռային հարձակում իրականացվեց «Տոչկա Ու»-ից (SS-21) և Իսկանդեր (SS-26) հրթիռային կոմպլեքսից: 2008 թվականի սեպտեմբերի 18-ի համար  հայտնաբերվել էին 255 չպայթեցված օդային ռումբ, տասնյակ հրթիռներ, ինչպես նաև կասետային ռումբեր: Կասետային ռումբերի կիրառումը հաստատեց նաև  Human Rights Watch-ը:  

Օգոստոսյան պատերազմի արդյունքում, 127 000-ից ավելի մարդ դարձավ հարկադրաբար տեղաշարժված անձ: Ռուսական ավիացիայի կողմից բացված կրակի հետևանքով Բորժոմի շրջանում  250 հեկտար  անտառային զանգված ամբողջությամբ ավերածության ենթարկվեց: Փոթի քաղաքում ռուսական բռնատիրական ուժերը պայթեցրին և խորտակեցին Վրաստանի առափնյա պաշտպանության և պաշտպանության նախարարության ռազմա-ծովային ուժերին պատկանող 12 լողացող միջոց: Սև ծովում շուրջ 50 տոննա նավթամթերք, ինչպես նաև շարժիչային և հիդրավլիկային  յուղեր թափվեցին:

"

{“preview_thumbnail”:”/sites/default/files/styles/video_embed_wysiwyg_preview/public/video_thumbnails/o0nASG95EWg.jpg?itok=STiHB4nq”,”video_url”:”https://www.youtube.com/watch?v=o0nASG95EWg&feature=youtu.be”,”settings”:{“responsive”:1,”width”:”854″,”height”:”480″,”autoplay”:0},”settings_summary”:[“Embedded Video (Responsive).”]}


Դալի Քուրդաձե
Թամար Կինծուրաշվիլի

Տեսանյութ.  Նանուկա Միքելաձե, Դեա Մաղալաշվիլի

 

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist