Պոլիտիկանոյի ապալրատվությունը Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու վրա հարձակման մասին

gt
569
VIEWS

Հոկտեմբերի 29-ին,  Politicano հենվելով   Պոլիտիկանո  ֆեյսբուկ էջի ռուսալեզու  lenta.ru հրատարակության հոդվածի վրա, տարածեց տեղեկատվություն այն մասին, իբր ուկրաինական ուլտրա-նացիոնալիստական կուսակցությունը և  “Правий сектор” շարժումը ներխուժել են Արևմտյան Ուկրաինայում, Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանում գոյություն ունեցող Ուղղափառ եկեղեցի, գրոհով վերցրել այն և հավատացյալների հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսել: Պոլիտիկանոն՝ ուկրաինական քաղաքական կուսակցությունը և Правий сектор շարժումը հիշատակում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը, նրա հավաստմամբ, Ուկրաինայի  իշխանությունը չի սահմանափակում:
"

Կրեմլյան մեդիայի տարածած Պոլիտիկանոյի  Lenta.ru-ի վրա հենված  տեղեկությունը “Правий сектор”-ի կողմից Ուղղափառ եկեղեցի ներխուժելու և այն գրոհով վերցնելու մասին ապալրատվություն է: Գոյություն չունեն եկեղեցու վրա  հարձակվելը և այն գրոհով վերցնելը արտացոլող ապացույցներ: Իրականում հակադրությունը հետևել է տեղական Սակրեբուլոյի որոշմանը, որի համաձայն, Ռուսաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող տաճարի մոտ գտնվող շինություններից մեկը փոխանցվել է երաժշտական դպրոցին, իսկ շենքի փոխանցման գործընթացի ժամանակ  տեղում գտնվում էին տեղական իշխանության ներկայացուցիչները և ոստիկանությունը:

Պոլիտիկանոն տարածում է կրեմլյանական  պատմություն այն մասին, որ հարձակում է տեղի ունեցել  Ռուսաստանի Պատրիարքության ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի ինքնավար եկեղեցու վրա:  

«Պոլիտիկանո»-ի կողմից կիսված Lenta.ru-ի հոդվածը, հիմնվում է Մոսկվայի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար Եկեղեցու կողմից տարածված տեղեկատվության վրա: Նշված հայտարարության համաձայն, սեպտեմբերի 28-ին,  “Правий сектор” կազմակերպության անդամները ներխուժել են Սուրբ Երրորդության տաճար, փշրել  պատուհանները, դռները և սաստիկ հաշվեհարդար տեսել հավատացյալների հետ:Հակամարտության արդյունքում մի քաղաքացի ուղեղի ցնցում է ստացել, երկրորդը՝ ձեռքի կոտրվածք: Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար Եկեղեցու հայտարարության վրա հենվելով, Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանում զարգացած երևույթները միակողմանիորեն լուսաբանեցին նաև այլ կրեմլյանական լրատվամիջոցներ, ինչպիսիք են.  Россия-1,  Russia today և Zvezda, հեռուստաընկերությունը, որը Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվամիջոցն է:

Ի՞նչ տեղի ունեցավ Իվանո-Ֆրանկովսկու տարածաշրջանում:

Սեպտեմբերի 28-ին Իվանո-Ֆրանկովսկու տարածաշրջանում, Սուրբ Երրորդության տաճարի շուրջ զարգացած միջադեպի իրատեսական պատճառը ներկայացնում էր  շրջանի Սակրեբուլոյի կողմից տաճարի մոտ գտնվող շինություններից մեկը երաժշտական դպրոցին փոխանցելու որոշումը: Իվանո-Ֆրանկովսկու ոստիկանության մամլո-ծառայության հայտարարության  համաձայն,, Սակրեբուլոյի նշված որոշմանը հետևեց Սակրեբուլոյի ներկայացուցիչների և տեղական հոտի միջև հակադրությունը: Հակամարտությանը այլ կողմ, այդ թվում  „Правий сектор“-ը ընդգրկված չէր:

Ուկրաինայի ոստիկանության մամլո-ծառայության տեղեկատվությամբ, «Այս դրությամբ, այլ հակամարտություն, այդ թվում կրոնների միջև, գոյություն չունի… որևէ անօրեն գործողություն կրոնական կազմակերպության դեմ չի իրականացվել»:

"

Հատկանշական է, որ   „Правий сектор“-ի եկեղեցու վրա հարձակումն արտացոլող ոչ մի փաստացի նյութ չի գտնվում: Ուկրաինայի Ուղղափառ ինքնավար եկեղեցու հայտարարությանը կցված տեսանյութը արտացոլում է սոսկ բանավոր հակադրությունը,  որը հավանաբար տեղացի հոտի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների միջև է տեղի ունեցել:  Տեսանյութից երևում է, որ այս բանավոր հակադրության վայրը եկեղեցին չէ:

"

„Правий сектор“-ը հրապարակե ց հայտարարություն, որտեղ հերքում է Սուրբ Երրորդության տաճարի հետ կապված միջադեպին իր ակտիվիստների ընդգրկվածությունը և Ռուսաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի ինքնավար Ուղղափառ Եկեղեցու կողմից տարածված տեղեկատվությունը  անվանում է կեղծ:

“Правый Сектор”-ի մամլո-խոսնակ Արտյոմ Սկորոպադսկի ն ասում է, որ միջադեպի վայրում գտնվում էին ոչ թե կազմակերպության անդամները, այլ միայն ոստիկանության և տեղական իշխանության ներկայացուցիչները: Նրա խոսքերով, «Տաճարի կողքին գտնվող շինությունը, որի մասին խոսվում է, իբր այդ շինության մեջ է  ներխուժել „Правый Сектор“-ը, քաղաքի սակրեբուլոյի սեփականությունում է: Տաճարի հոգևոր սպասավորը այս վայրը օգտագործում էր անձնական կարիքների համար, իսկ սակրեբուլոն որոշեց նշված հաստատությունը փոխանցել երաժշտական դպրոցին: Այսօր սակրեբուլոյի և ոստիկանության ներկայացուցիչները մտան շենքի մեջ և փականքները  փոխեցին»:

"

Հատկանշական է, որ 2018 թվականի ապրիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցուն ավտոկեֆալություն շնորհելու խնդրանքով դիմել է Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին: Սեպտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսի Պատրիարքը հայտարարեց, որ Ուկրաինան կստանա ավտոկեֆալություն: Ռուսաստանի Պատրիարքությունը հակադրվում է Ուկրաինայի Եկեղեցուն ավտոկեֆալություն շնորհելուն:


«Պոլիտիկանոյի» մասին

“Politicano”-ի ֆեյսբուկ էջը Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնի հետ կապված  մեդիում է:


Դիտեք Առասպելների դետեկտորի կողմից պատրաստված նյութ նման թեմայով.

 

4 առասպել Ուկրաինայի Եկեղեցու ավտոկեֆալության և Կոնստանդնուպոլսի Պատրիարքության մասին

 


Պատրաստեց Աննա Քիստաուրին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա ​​​​​​​

თემატიკა: ռելիգիա
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist