Ո՞ր լրատվամիջոցները և փորձագետները գրանցվեցին Կրեմլի մեդիա համաժողովին:

pjimage (1)
6.9k
VIEWS

Սեպտեմբերի 4-ից 7-ը Թբիլիսիում Կրեմլի կողմից ֆինանսավորված «Միջազգային Հարավկովկասյան մեդիա համաժողովին» գրանցվեցին նաև վրացական լրատվամիջոցները և փորձագետները, որոնց մի մասը մասնակցում էր սեպտեմբերին 5-ին կայացած հանդիպմանը:

«Առասպելների դետեկտորը» առաջարկում է միջոցառմանը գրանցված վրացական լրատվամիջոցների և փորձագետների ցուցակը.

  • Հանրային հաղորդում, 1 ալիք – Զվիադ Ավալիանի,
  • «Օբյեկտիվ» հեռուստաընկերություն – Բոնդո Մձինարիշվիլի, Վալերի Կվարացխելիա ,
  • Sputnik Georgia – Անաստասիա Խատիաշվիլի,
  • «Վրաստանը և աշխարհը» – Եկատերինա Նասղիդաշվիլի, Սոփիա Կակաչիա,
  • «Սաքինֆորմ» – Առնո Խիդիրբեգաշվիլի, Դիանա Շերեշաշվիլի,

Վրացի փորձագետներ.

  • Արչիլ Սիխարուլիձե – փորձագետ, քաղաքական վերլուծաբան,
  • Գիորգի Աբաշիձե, քաղաքագետ, վերլուծաբան,
  • Մամուկա Արեշիձե – քաղաքագետ, Կովկասյան հարցերով փորձագետ
  • Գուլբաաթ Ռցխիլաձե – «Եվրասիական ինստիտուտ»-ի  հիմնադիր
     

2018 թվականի սեպտեմբերի 4-ից  7-ը Թբիլիսիում, Vere Palace-հյուրանոցում անցկացվեց  «Միջազգային հարավկովկասյան մեդիա համաժողով»:  Ընթացիկ տարվա մեդիա համաժողովի թեման էր «Լրատվամիջոցների դերը տարածաշրջանում վստահության ամրապնդման գործում»:  Մեդիա համաժողովի կազմակերպիչներն էին «Հյուսիս-հարավ» (Север-Юг) ռուսական քաղաքագիտության կենտրոնը, «Ընկերակցություն» (содружество)  մամլո-ակումբը և «Վրաստանը և աշխարհը» վրացալեզու, ռուսամետ հրատարակությունը: Միջոցառումն անց էր կացվում Ռուսաստանի «Նախագահական հիմնադրամի»  աջակցությամբ: Միջոցառմանը Թբիլիսիում հետևեց բողոքի գործողություն:

Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist