Կրեմլի վարկածը Սկրիպալների մասին վրացալեզու լրատվամիջոցներում

new-piktochart_31677848 (1)_0
46
VIEWS

Պաշտոնական Մոսկվայի և ռուսական կրեմլյան լրատվամիջոցների դիրքորոշումը, իբր բրիտանական հետաքննության կողմից Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող անձինք իրականում անմեղապարտ  են, տարածվեց նաև վրացալեզու լրատվամիջոցներում:

Sputnik-Վրաստան. «Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, ովքեր Լոնդոնում կասկածվում են «Սկրիպալների գործի մեջ», հերքեցին, որ Մեծ Բրիտանիայում իրենց հետ ունեին որևէ տեսակի թունավոր նյութ, այդ մասին նրանք հայտարարել են RT-ին և  Sputnik-ին տված հարցազրույցում» (13 սեպտեմբերի):

Սաքինֆորմ. «Ռուսաստանի քաղաքացիները կտրականապես հերքում են Սոլսբերում տեղի ունեցած միջադեպին իրենց մասնակցությունը և հույս են հայտնում, որ բրիտանական կողմը կգտնի իսկական մեղավորներին» (14 սեպտեմբերի):

Դավիթ Աքուբարդիա,  Սպեկտր. «Այ, հիմա «Ռաշա Թուդեյը» թողեց այս երկու տիպերին, որպեսզի ցույց տա… Թերեզա Մեյը չի կարող լինել մի փոքր խեղճ և ինչ-որ երկու տիպ ցույց տվեց, ասելով որ՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության Գլխավոր վարչության՝ «ԳՐՈւ»-ի գործակալներ են: Այս խեղճերը գործարարներ են և զբոսանքի էին գնացել այնտեղ և այսօր ցույց տվեցին հարցազրույց այս, իբր ԳՐՈւ-ի գործակալների հետ»:

Սկրիպալների թունավորման մասին բրիտանական հետաքննությունը հրապարակեց տեղեկատվություն, որի համաձայն Գործում առկա երկու կասկածյալները  Ռուսաստանի քաղաքացիներ են: Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անունով կասկածյալները մարտի 2-ին Լոնդոն են մեկնել, իսկ Սկրիպալների թունավորման օրը գտնվում էին Սոլսբերում: Նրանց անձնագրերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ են կապված: Ռուսական լրատվամիջոցները փորձում են կասկածյալներին ներկայացնել որպես քաղաքացիական անձինք և զբոսաշրջիկներ: Russia Today-ին տված հարցազրույցում կասկածյալների հայտարարությունները, իբր տուրիստական նպատակով են այցելել Սոլսբեր, իսկ իրենք գործարարներ են, չի համընկնում Bellingcat-ի, The Insider-ի լրագրողական հետաքննության և բրիտանական հետաքննական խմբի կողմից հրապարակված տեղեկատվության հետ, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ունեցած կապերի մասին: Հրապարակված տեղեկատվությունը, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց՝ Ռուսաստանի պաշտպանության  նախարարության հետ ունեցած կապերի մասին:

Բրիտանական հետաքննությունը հրապարակեց փաստեր Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի Բրիտանիա կատարած այցի մասին:

  • Զեկույցի համաձայն, կասկածյալները Գաթվիկի օդանավակայան են   ժամանել. ուրբաթ օրը, մարտի 2-ին: Այնուհետև նրանք Լոնդոն են ուղևորվել գնացքով և գնացեն են City stay hotel հյուրանոց, որտեղ հետաքննությունը թունավորող գործակալ «Նովիչոկի»  հետքը հայտնաբերեց: 
  • Պետրովը և Բոշիրովը շաբաթ և կիրակի օրերին երկու անգամ մեկնել են  Սոլսբեր, մի քանի ժամ են անցկացրել Սոլսբերում և այնուհետև ետ են վերադարձել Լոնդոն, իսկ երկրորդ օրը, մարտի 4-ին, կրկին մեկնել են Սոլսբեր: Սկրիպալների տանը շատ մոտ նրանց ամրագրել են տեսախցիկները:
  • Կասկածյալները իրական անձնագրեր ունեին, որոնք Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի անունով տրվել են 2016 թվականին: Տարօրինակ է, որ նրանք անձնագրերը գրեթե միաժամանակ են վերցրել և տարբերությունը անձնագրերի  թվերի միջև միայն վերջին թվանշանն է (1294 և 1297):

Այս գործը ուսումնասիրեցին Bellingcat-ը և The Insider-ը և սեպտեմբերի 14-ին համապատասխան զեկույց հրապարակեցին.

  • Նյութում հրապարակված  փաստաթղթերի,համաձայն, Ալեքսանդր Պետրովը Դաշնային միգրացիայի  ծառայության (FMS) անդամ է: Նրա փաստաթղթերն ունեն ” Տեղեկատվություն չի տրվում“. նշում: Իսկ չափանիշային քաղաքացիական անձնագրի թղթապանակում նման կնիք պարզապես գոյություն չունի:

"

  • Այն  թղթապանակը, որի վրա գրված է «Տեղեկատվություն չի տրվում», Պետրովին շնորհված է 195-79-66 թիվը: ABC News-ի լրագրող Պատրիկ Ռիվելը և անկախ ռեպորտյոր Օլիվեր Կարոլը միաժամանակ զանգահարեցին նշված համարի վրա: Նրանց երկուսին էլ  հաստատեցին, որ թիվը պատկանում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

"

Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալների Գործի հետաքննության արդյունքների կապակցությամբ պաշտոնական հայտարարություն  արեց. Ինչպես նա է ասում, կասկածյալ անձինք Ռուսաստանի պետական հետախուզական վարչության աշխատակիցներ են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գործի հետ Ռուսաստանի և կասկածյալ անձանց հետ որևէ կապը բացառում է:

Վլադիմիր Պուտին. «Մենք, ինչ խոսք, ստուգեցինք ովքեր են այս մարդիկ: Մենք գիտենք ովքեր են նրանք, մենք նրանց գտանք: Նրանք, ինչ խոսք, քաղաքացիական անձինք են…հույս ենք տալիս, նրանք կհայտնվեն և անձամբ կասեն ամեն ինչ: Այսպես ավելի լավ է բոլորի համար»:

Երկրորդ օրն ևեթ, սեպտեմբերի 13-ին, Գործի մեջ կասկածվող անձինք հարցազրույցտվեցին Russia Today-ին, որտեղ հայտարարեցին, որ ընկերների խորհրդով Սոլսբեր մեկնել են տեսնելու համար՝ զբոսաշրջային նպատակով: Նրանց խոսքերով, ճանապարհորդությունը պլանավորում էին երկար ժամանակ, սակայն տոմսեր ձեռք են բերել  մեկնելուց մեկ օր առաջ:

Հարցազրույցում նաև հայտարարում են, որ Սոլսբեր գնացել են  Մայր տաճարը տեսնելու համար, բայց վատ եղանակի պատճառով չեն կարողացել հաջողացնել: Թերևս նրանց այցի ժամանակ Սոլսբերում ջերմաստիճանը բավականին լավն էր և ձյունն էլ լրիվությամբ չորացել էր: Հատկանշական է նաև այն, որ նրանք ոչ թե Մայր տաճարի, այլ Սկրիպալների տան ուղղությամբ են գնացել, ինչը քաղաքի տարբեր կողմերում է:


Հարցազրույցում ասում են, որ ընկերների խորհրդով երկար ժամանակ պլանավորում էին ճանապարհորդությունը Սոլսբեր՝ նրա գոթական ճարտարապետությունը տեսնելու համար: Ռ. Նրանք թռիչքը մարտի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին, այսինքն՝ ուղևորվելու նախորդ գիշերն են պատվիրել և լրացուցիչ մարտի 4-ին, նույնպես Մոսկվա ետ վերադառնալու երկու տոմս են  գնել:
Կասկածյալները հայտարարում են, որ Սոլսբերի Մայր տաճարը տեսնելու համար են մեկնել, քաղաքում զբոսնելու ժամանակ հնարավոր էր հասել են նաև Սկրիպալների տուն, սակայն չգիտեին որտեղ էր այն գտնվում: Սոլսբերի Մայր տաճարը գտնվում է տեղական երկաթգծի կայարանից հյուսիս-արևմտյան ուղղությամբ սոսկ 15 րոպե անցնելու հեռավորությամբ: Թերևս նրանք երկուսն էլ ճիշտ հակառակ երթուղով, հարավային ուղղությամբ ուղիղ Սերգեյ Սկրիպալի հարևանությամբ են գնացել: Տեսախցիկները նրանց ամրագրել են բենզինալցման կայանի մոտ, ինչը  Սկրիպալների տնից գտնվում է մեկ րոպեի հեռավորության վրա:

Ի. Բոշիրովը և Պետրովը իրենց կարճատև այցը Սոլսբեր բացատրում են վատ, ցեխոտ և ձյունոտ եղանակի պատճառով:

Շաբաթ օրը ջերմաստիկանը Սոլսբերում 5 աստիճան էր: Իսկ մարտի 4-ին  ձյունը լրիվությամբ ամենուրեք չորացել էր, ինչը երևում է նաև CCTV լուսանկարների վրա:
Նրանք նաև հայտարարեցին, որ ցանկանում էին տեսնել աշխարհում հայտնի քարե դարի՝ Stonehenge հուշարձանը, սակայն վատ եղանակի պատճառով չհաջողեցրին: Եղանակը Սոլսբերում շատ ավելի լավ էր կիրակի օրը և  զբոսաշրջային արժեքները դիտողների համար բաց էին:
Պետրովը և Բոշիրովը իրենց ներկայացնում են որպես սննդային հավելումների, ֆիթնեսի և առողջ կենսակերպի բիզնեսմեններ: Սոցիալական ցանցերում և համացանցում որոնելիս նրանց անունները այս արդյունաբերությունների հետ չեն զուգորդվում:

 

  • Նշված տեղեկության մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները մի քանի անգամ փոխվեցին սեպտեմբերի 9-ին հրապարակված  Newsland-ի  հոդվածի համաձայն, Բրիտանիայի հետախուզության կողմից հրապարակված լուսանկարի վրա դրոշմված ռուս քաղաքացիները բրիտանացի դերասաններ էին:
  • Ավելի ուշ անձամբ լուսանկարները հայտարարվեցին մանիպուլյացիա: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան  հայտարարեց, որ լուսանկարները կեղծված են և դրանց վրա փոխադրվածը նկարահանման ժամանակ  փոփոխվել է:
  • Հետագա հաղորդագրությունները აհաստատում են, որ լուսանկարի վրա իրավամբ ռուս քաղաքացիներ են եղել, թերևս նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել  միայն զբոսաշրջության նպատակով:
თემატიკა: Իրավունք/կրիմինալ
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist