2018 թվականի հուլիսի 20-22-ին, վրացալեզու օնլայն pia.ge , break.ge , dainteresdit.ge և siaxle.ru ործակալությունները տարածեցին նյութ՝ «Ֆլորիդայում ձերբակալեցին 57 տարեկան Շոն Կոլինսին, ով կոկորդիլոսներին քնեցնում էր, իսկ այնուհետև բռնաբարում էր» վերնագրով: Իսկ Համացանցային մեդիան նույն բովանդակության նյութ հրապարակեց՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆլորիդա նահանգում ձերբակալել են զոոֆիլի, ով հոգեներգործիչներով (տրանկվիլիզատորներով) քնեցնում էր կոկորդիլոսներին և այնուհետև բռնաբարում էր նրանց» վերնագրով:
Հրապարակումներում ասված է, որ 57 տարեկան ֆլորիդացի Շոն Կոլինսը կոկորդիլոսներին հոգեներգործիչներով քնեցնում էր և այնուհետև նրանց հետ սեռական ակտ էր հաստատում: Նյութերում նաև կիրառված է տղամարդու լուսանկար, ով նշված լրատվամիջոցների հաստատմամբ, ճիշտ Շոն Կոլինսն է: Որպես տեղեկատվության աղբյուր մատնանշված է անգլալեզու Սքրին նորության, որի վրա կոնկրետ լրատվամիջոցի նույնականացումն անհնար է:
Տեղեկատվության աղբյուր
Վրացական օնլայն մեդիայում որպես իրատեսական փաստ տարածված նյութը իրականում ամերիկյան երգիծական-հումորիստական Huzlers-հրատարակության կողմից հորինված պատմություն է և ճշմարտության հետ ոչինչ ընդհանուր չունի:
1 .Տեղեկատվության սկզբնաղբյուրը երգիծական-հումորիստական հրատարակություն
Վրացական մեդիայում տարածված նյութի սկզբնաղբյուրը ամերիկյան երգիծական-հումորիստական Huzlers հրատարակությունն է: Հրատարակության հրապարակման ամսաթիվը նշված չէ, թերևս 2018 թվականի հուլիսի 17-ին հոդվածը wayback machine-ի վրա արխիվացվել է:
Huzlers-ի «Մեր մասին» բաժնում կարդում ենք, որ Huzlers-ը կեղծ պատմություններ և երգիծանք պարունակող զվարճալի կայք-էջ է:
2. Լուսանկարի վրա ոչ թե Շոն Կոլինսը, այլ Օհայոյում բնակվող Ռոբերտ Պրոսերիան է
Հայտնի ամերիկյան փաստ-չեկինգ կայք-էջ Snopes-ի համաձայն, լուսանկարի վրա պատկերված տղամարդը ոչ թե Շոն Կոլինսն է, այլ 49 տարեկան Ռոբեր Պրոսերիան, ում 2010 թվականի հուլիսին Օհայոյում, դպրոցին մոտ գտնվող սեփական տանը մարիխուանա անօրինական աճեցնելու պատճառով ձերբակալել են:
Աղբյուր. Cbsnews
3. Աղբյուրը, որը վրացական մեդիան առանց անունը նույնականացնելու նշել է, նույնպես երգիծական հրատարակություն
Անգլալեզու Սքրին լրատվամիջոցը, որը վրացական օնլայն գործակալությունները նշեցին որպես աղբյուր, պատկանում է անգլալեզու 8shit.net հրատարակությանը: Huzlers-ի նման, այս հրատարակությունը նույնպես հորինված պատմություններ է հրապարակում:
Քարոզչության մեթոդ
Երգիծական-հումորիստական նյութերը որպես իրատեսական փաստ ներկայացնել
Մեդիայի զարգացման հիմնադրամի հակա-արևմտյան քարոզչության 2016 և 2017 թվականների հաշվետվությունները ցույց տվեցին, որ երգիծական-հումորիստական հրապարակումները որպես իրատեսական պատմություն ներկայացնելը վրացական մեդիայում փորձարկված մեթոդ էր: Օրինակ, 2016 թվականի օգոստոսին տարածվեց տեղեկատվություն այն մասին, իբր իտալացի տղամարդուն, նորածին կոկորդիլոսի բռնաբարության ժամանակ, կերավ չափահաս կոկորդիլոսը: Իսկ 2017 թվականի ապրիլի 27-ին հանդիպեցինք մեկ տեղեկատվության, իբր Սմիթսոնյան թանգարանի պահակը բռնաբարել է 2500 տարեկան մումիային: Այս լուրերի սկզբնաղբյուրը ամերիկյան երգիծական հրատարակությունն էր, որը վրացական մեդիան կիրառեց որպես իրատեսական աղբյուր:
Նշված պատմությունները որպես իրատեսական փաստ ներկայացնելու նպատակը եղել է կարծիքի հաստատումն այն մասին, իբր նեկրոֆիլիան և զոոֆիլիան արևմտյան հասարակությունների կենսակերպն է:
{“preview_thumbnail”:”/sites/default/files/styles/video_embed_wysiwyg_preview/public/video_thumbnails/dtWyJHWOGjk.jpg?itok=rn_pu74j”,”video_url”:”https://www.youtube.com/watch?v=dtWyJHWOGjk&feature=youtu.be”,”settings”:{“responsive”:1,”width”:”854″,”height”:”480″,”autoplay”:0},”settings_summary”:[“Embedded Video (Responsive).”]}
Պատրաստեց Թակո Մեզվրիշվիլին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա