Ipress-ի ապալրատվությունը, իբր Սալոնիկի քաղաքապետին ծեծել են ԼԳԲՏ համայնքին աջակցության պատճառով

covvvvvv - Copy
87
VIEWS

2018 թվականի մայիսի 22-ին “Ipress” լրատվական պորտալը տարածեց տեղեկատվությունայն մասին, որ Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի վրա իրականացվել է ֆիզիկական հարձակում գեյ-շքերթ անցկացնելու թույլտվություն տալու պատճառով:

"

Ipress-ի տեղեկատվությունը ապալրատվություն է: Դրանում կեղծված են փաստերը, քանզի Սալոնիկի քաղաքապետի վրա իրականացված ֆիզիկական հարձակումը կապ չի ունի ԼԳԲՏ թեմատիկայի հետ: Հույն ուլտրանացիոնալիստների կողմից հարձակման պատճառը ցեղասպանության կապակցությամբ միջոցառմանը քաղաքապետի ներկայությունն էր: Ipress-ի նյութը ընթերցողին սխալմունքի մեջ է մտցնում, իբր ԼԳԲՏ համայնքի նկատմամբ քաղաքագետների աջակցությանը արևմտյան հասարակությունը պատասխանում է բռնությամբ:

Իրականում, Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ֆիզիկապես հաշվեհարդար են տեսել մայիսի 19-ի հավաքի ժամանակ, որը նվիրված էր 1913-1922 թվականների հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը Բուտարիսի հայտնվելը զայրացրեց հույն ուլտրանացիոնալիստական խմբերին, քանզի Բուտարիսը աչքի է ընկնումՄակեդոնիայի և Թուրքիայի հաշտեցման, ժամանակակից Թուրքիայի պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի գովքի և այլ հականացիոնալիստական օրակարգով : Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը հակա-նացիոնալիստ քաղաքապետի հայտնվելը դարձավ ուլտրանացիոնալիստական խմբերի կողմից բռնության պատճառ և այն ԼԳԲՏ համայնքի աջակցության հետ կապ չունի:

"

Հայտնի բրիտանական հրատարակություն Guardian-ի տեղեկատվությամբ, հարձակվողները կապված են Հունաստանի նեո-ֆաշիստական քաղաքական կուսակցություն «Ոսկու լուսաբաց»-ի հետ: «Ոսկու լուսաբացը» երկրում երրորդ, ամենախոշոր քաղաքական կուսակցությունն է:

Հունաստանի վարչապետը և այլ քաղաքագետներ դատապարտեցին Սալոնիկի քաղաքապետի վրա հարձակումը և այն գնահատեցին որպես «Ժողովրդավարության և հասարակության վրա ուղիղ սպառնալիք» :

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist