Ինչպես է փորձում ռուսական քարոզչությունը օգոստոսյան պատերազմն արտացոլող լուսանկարները կասկածի տակ դնել

36285146_1986726441339988_1178920595211943936_n_0
329
VIEWS

Հակամարտություններն արտացոլող իրատեսական լուսանկարների իսկականությունը կասկածի տակ դնելը, կեղծ լուսանկարների տարածումը և մանիպուլյացիաները Կրեմլի քարոզչության կողմից լավ փորձարկված մեթոդ է, որը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության կողմից տարբեր երկրներում իրականացված ռազմական ներխուժումները արդարացնելու նպատակով:

2008 թվականի օգոստոսին, Վրաստանի դեմ վարած ռազմական ագրեսիան արդարացնելու նպատակով, ռուսական լրատվամիջոցներում տարածվում էին նյութեր, որտեղ կասկածի տակ էին  դրված միջազգային լրատվական գործակալություն The Reuters-ի կողմից հրապարակված Գորիի ռմբակոծումն արտացոլող լուսանկարները: Նպատակաուղղված ապալրատվական ընթացակարգը սկսվեց օգոստոսի 10-ին: Ռուսական լրատվամիջոցները՝ Комсомольская Правда, Правда.ru, Вести.ru  հրապարակեցին նյութեր, որտեղ ասված է, որ ռուսական սոցիալական ցանց LiveJournal-ի բլոգերների հավաստմամբ, Գորիի ռմբակոծման կադրերը արհեստական են, իսկ  The Reuters-ը  կեղծ լուսանկարներ է տարածում:

Հորինված ինտերվյու, որը «ապացուցում» է The Reuters-ի կողմից լուսանկարների կեղծումը

Ստորև բերված լուսանկարը, որի վրա Գորիում բնակվող տուժվածը պատկերված է մահացած եղբոր հետ միասին, նկարահանել է The Reuters-ի լրագրող Գլեբ Կարանիչը: Լուսանկարը միջազգային մրցանակ ձեռք բերեց, թերևս 2008 թվականի օգոստոսին ռուսական սոցիալական ցանցի  օգտատերերը և լրատվամիջոցները  ապացուցում էին, որ այն կեղծված է: Նրանց հավաստմամբ, լուսանկարի վավերականությունը կասկածի տակ է դնում, երկրորդ լուսանկարը որի վրա առաջին լուսանկարի վրա պատկերված մահացածը գտնվում է այլ տեղում, իսկ նրա իրավիճակը  փոփոխված է:

"

"

Լուսանկարների կեղծ լինելը հաստատելու համար, օգոստոսի 13-ին  Newsland պորտալը  “Эхо Москвы”-ի լրագրող Ալեքսեյ Բենեդիկտովի կողմից լուսանկարների հեղինակ Գլեբ Կարանիչի հետ «Ձայնագրած ինտերվյուն» հրապարակեց, որտեղ The Reuters-ի լրագրողն ասում է, որ լուսանկարները արհեստական են, իսկ անձամբ ինքը մեկնեց Գորի՝ «Պատերազմի սարսափելի դեմքեր»  ֆոտոսեսիա նկարահանելու համար: Նույն օրը,  Ալեքսեյ Բենեդիկտովը,  Գլեբ Կարանիչի հետ ինտերվյու ձայնագրելու փաստը  հերքեցդրա տարբեր տարբերակները:

"

"

Կրեմլի «փաստարկները», որոնք լուսանկարների կեղծումն են հաստատում

Հաջորդ 2 լուսանկարները, LiveJournal-ի բլոգերների հավաստմամբ, նույնպես ֆաբրիկացիա են ներկայացնում, քանզի տնային տնտեսուհին, որը առաջին լուսանկարի վրա մերձավորին է սգում, երկրորդ լուսանկարի վրա հանգիստ տեսք ունի:  Հավելյալ «փաստարկ», որը ռուս բլոգերների կարծիքով, լուսանկարների վրա դրոշմված երևույթների կեղծ լինելը ակներև է դարձնում, դա երկրորդ լուսանկարի վրա պատկերված տղայի դեմքի արտահայտությունն է, որը չափից ավելի «սառնասիրտ է» և կասկածի տակ է  առնում այն փաստը, որ նա վիրավորված է:

"

"

Վերևում թվարկած «փաստարկների» այսպիսի ապացույցները՝ Կրեմլի քարոզչության նման, Ռուսաստանի կողմից աշխարհի տարբեր տարածաշրջաններում վարած ռազմական գործողությունները արդարացնելու համար, կիրառում է անձամբ Ռուսաստանի իշխանությունը և չի ամաչում անգամ  լուսանկարները կեղծելուց: 2017 թվականի նոյեմբերին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսլամական Պետության մարտական ստորաբաժանումների միջև համագործակցությունը հաստատող «հավաստի ապացույցներ» արտացոլող ֆոտոնյութ հրապարակեց, որը ոչ ավելի, ոչ պակաս սմարտֆոններին պատկանող խաղի՝ AC-130 Gunship Simulator-ի պրոմո-վիդեոյի կադր  հայտնվեց:

"


Առասպելների դետեկտորի լաբորատորիա

Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist