Geworld-ի ապալրատվությունն այն մասին, իբր Ստինգերները և Ջավելինները ոչպիտանի են

180519-M-QJ364-1165C
947
VIEWS

2018 թվականի հունիսի 28-ին, «Վրաստանը և աշխարհը» պորտալը հրապարակեց նյութ, «Ջավելինացված Վրաստանի Ստինգերացում» վերնագրով, որտեղ հոդվածի հեղինակը արձագանքում է պաշտպանության նախարարի թեկնածու Լևան Իզորիայի կողմից խորհրդարանում կոմիտեների միացյալ նիստում արված հայտարարությանը,  Հայտարարության մեջ ասված է, որ հակատանկային համակարգերի՝ Ջավելիններից հետո, Վրաստանը ԱՄՆ-ից առաջիկա հակաօդային պաշտպանական համակարգեր՝ Ստինգերներ կստանա:

Հեղինակը հարցական նշանի տակ է դնում Ջավելինի և Ստինգերի «ուլտրաարդիականությունը» և դրանք հնացած է անվանում: Նրա խոսքով, ԱՄՆ-ին ավելի թանկ է նստում սեփական ռազմական սպառազինության թարմացումը կամ ոչնչացումը և հեշտ ելքը ոչպիտանի զենքը Վրաստանին վաճառելու մեջ է որոնում:

Հավաստումը, իբր հակատանկային համակարգ Ջավելինները և հակա-օդային պաշտպանական համակարգ Ստինգերները հնացած և ոչպիտանի են, անհիմն է: ԱՄՆ Ստինգերները և Ջավելինները ակտիվորեն է կիրառում ինչպես ռազմական, այնպես էլ ուսումնական գործողություններում և պարբերաբար կատարում է այս սպառազինության թարմացում, ինչի համար մեծ գումարներ են ծախսվում:

Փաստ N1: Վերջին 15 տարվա ընթացքում Ստինգերի նվազ ժողովրդականացումը պայմանավորեց ԱՄՆ-ի զինված ուժերի տակտիկայի փոփոխություն և ոչ թե այն, որ Ստինգերները «դուրս գրված, ոչպիտանի և ոչհարմար են»: 2018 թվականին ԱՄՆ-ի բանակը ուսուցողական գործողություններում, նոր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակներում, Ստինգերը սկսեց ինտենսիվ կերպով կիրառել:

Այս տեսակետը հաստատում է 2018 թվականի հունվարին, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնական կայք-էջին հրապարակված տեղեկատվությունը, որի համաձայն, ԱՄՆ-ի 7-րդ բանակի զինավարժությունների հրամանատարության միավորված բազմազգ մարտական նախապատրաստության կենտրոնը կսկսի զինվորների զինավարժություն և վարժանք փոխադրական, հակաօդային  պաշտպանության համակարգի՝ FIM-92 Ստինգերի կիրառմամբ:

ԱՄՆ-ի օդային պաշտպանության ինտեգրված գրասենյակի զինավարժությունների և դոկտրինայի ղեկավար, փոխգնդապետ Աարոն Փելտերը հայտարարում է, որ այսօր հակաօդային համակարգ Ստինգերը  բանակի սպառազինության մեջ զբաղեցնում է կարևոր տեղերից մեկը: Փելտերի խոսքով, զինավարժությունների նպատակը ներկայացնում է օպերատիվ ուժերի հզորացումը Ստինգերով սարքավորված 62 խմբով:

"
Լուսանկար.  The National Interest

Ճիշտ է  FIM-92 Stinger –ը  ԱՄՆ-ի ռազմական ուժերը առաջին անգամ 1981 թվականին Աֆղանստանի խորհրդային բռնազավթման դեմ կիրառեցին, թերևս սա չի տալիս հիմք, որ Վրաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված սպառազինության ուլտրա-արդիականությունը կասկածի տակ դնենք  և այն հնացած անվանենք: Հակաօդային համակարգ Ստինգերը առաջնային բազիսային մոդելից սկսած մինչև օրս անցավ զարգացման բազում փուլ: FIM-92A-ից մինչև FIM-92-K մոդելը աճեց խոչընդոտումների նկատմամբ ռեզիստենտոլությունը, թիրախում վերցնելու ճշգրտությունը, դրոնների դեմ արդյունավետությունը և զենքի «կյանքի տևողությունը»: Ստինգերի նոր մոդելները  կիրառում են  NATO-ի գրեթե բոլոր անդամները և ԱՄՆ-ի դաշնակից երկրները:

Փաստ N2. Ստինգերները և Ջավելինները ԱՄՆ-ի պահեստներում պարապությունից  չեն»մաշվում”.

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական էջին տեղադրված ֆոտոնյութի  համաձայն, հակաօդային համակարգ Ստինգերը 2018 թվականի մարտին, Ալյասկայում, ԱՄՆ-ի զինված ուժերի  Arctic Edge զինավարժությունների ժամանակ ակտիվորեն կիրառվում էր ծովային հետևակազորի կողմից: Տեղին չէ նաև Ջավելինների «պարապությունից մաշվելու» մասին  հայտարարությունը, քանզի ԱՄՆ-ի բանակը և ռազմա-ծովային նավատորմը Ջավելինի տիպի հակատանկային համակարգը 2003 թվականին Իրաքում ռազմական գործողության ժամանակ, ինչպես նաև Աֆղանստանում Թալիբանի դեմ  COIN ռազմավարությամբ պայքարի ժամանակ հաջողությամբ կիրառեց:

"

Ջավելինների նշանակությունը ԱՄՆ-ի ժամանակակից զինավարժություններում հաստատում է նաև ԱՄՆ-ի դեպարտամենտի ֆոտո պատկերասրահը:

"

Լուսանկար:  Ծովային  հետևակազորը  Platinum Lion զինավարժությունների ժամանակ, Բուլղարիա, 2016 թ. զինավարժությունը միավորում էր NATO-ի դաշնակից երկիրը և գործընկեր երկրները Արևելյան Եվրոպայի անվտանգությունը և տարածաշրջանային պաշտպանությունը հզորացնելու նպատակով:

"
Լուսանկար. Grafenwoehr Training Area, Գերմանիա, 2016 թվական, փետրվար: 24: 

"
Լուսանկար.  Ջավելինի կրակոց Rock Sokol վարժության շրջանակներում, Սլովենիա,  2016 թվականի  9 մարտի

Փաստ N3: 2018 թվականի ֆինանսական տարվա համար ԱՄՆ Ստինգերի ձևափոխության և արտադրանքի կատարելագործման ծրագրի հետազոտության համար գումար հատկացրեց: 2017 թվականի հուլիսին Ջավելին թողարկող Ռեյթեոն և Լոկհիդ Մարտին ընկերությունները հակատանկային համակարգի թարմացման համար 10 միլիոն դոլարանոց պայմանագիր ստացան:

Դեռևս 2017 թվականի մայիսին, պաշտպանության նախարարության բրիֆինգում, որը վերաբերում էր 2018 թվականի ֆինանսական տարում  բանակի պաշտպանության բյուջեին, հնչեց Ստինգերի արտադրանքի կատարելագործման ծրագրում ներդրում կատարելու մասին: ԱՄՆ գումար չի խնայում նաև  Ջավելինների տեսակետից, քանզի 2017 թվականի հուլիսին Ջավելին թողարկող Ռեյլեոն և Լոկհիդ Մարտին ընկերությունները, 10 միլիոն դոլարանոց պայմանագիր ստացան հակատանկային համակարգի թարմացման համար:


Պատրաստեց Սոփո Էքսեուլիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: ԱՄՆ
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist