GDS-ի միակողմանի արխիվային սյուժեն «Կոլխ-իբերիական օրդենը» կիրառում է հայատյացություն հրահրելու համար

share1
892
VIEWS

Օգոստոսի 10-ին, «Կոլխ-իբերիական օրդեն» Facebook էջը հրապարակեց GDS հեռուստաընկերության 20/30 հաղորդման մեջ 2016 թվականի հունվարի 22-ին թողարկած սյուժեն: Նյութին կցված էր գրություն «Հերթական սկանդալ. հայերը «Դաիսի» պարը հայտարարեցին  հայկական հարսանեկան պար»: GDS-ի սյուժեն վերաբերում էր 2016 թվականին Youtube-ի վրա բեռնված տեսանյութին, որտեղ արտացոլված էր ԱՄՆ-ում գործող հայկական պարի ակադեմիայի կողմից կատարված վրացական «Դաիսի» պարը և ներկայացված էր որպես հայկական հարսանեկան պար: Նյութը սոցիալական ցանցում  4,200 կիսում և 267 000 դիտում ունի (օգոստոսի 17-ի տվյալներով), իսկ օգտատերերի կողմից թողած մեկնաբանությունների մեծամասնությունը հայատյացության բնույթ և բռնության լեզու է պարունակում:

 

"

 

«Կոլխ-իբերիական օրդենը» տարածեց GDS հեռուստաընկերության 20/30 հաղորդման կողմից 2016 թվականին միակողմանիորեն, առանց վերստուգման պատրաստված սյուժեն, որի ինքնակարգավորումը բողոքարկելուց հետո, GDS-ն սխալը խոստովանեց և պատրաստեց ուղղում: Ուղղման մեջ պարզաբանված էր, որ ակադեմիայի համերգային աֆիշներում «Դաիսի» պարը հիշատակված է որպես վրացական, սակայն Youtube-ի վրա երրորդ անձի կողմից բեռնած տեսանյութի մասին  արված գրության հետ ակադեմիան ոչ մի կապ չի ունեցել:

2016 թվականի հունվարի 22-ին GDS հեռուստաընկերության 20/30 թողարկման մեջ հաղորդվեց սյուժե «Վրացական պարը հայերե՞ն» վերնագրով: Սյուժեն հենվում էր չվերստուգված այն մասին փաստերի վրա, իբր  youtube-ի վրա տարածված վրացական պարը, որը հիշատակված էր որպես հայկական հարսանեկան պար, հանդիսանում էր հայկական ակադեմիայի կողմից վրացական պարը յուրացնելու փորձ և համապատասխանաբար, ներկայացնում էր մտավոր սեփականության վեճ:

Տարածված տեսանյութի և սյուժեի կապակցությամբ «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր Գիորգի Թումասյանը դիմեց GDS հեռուստաընկերության ինքնակարգավորման մարմնին և պահանջեց տարածված անճշտությունը համահավասար ձևով ուղղել: Հունվարի 25-ին GDS հեռուստաընկերության 20/30-հաղորդման խմբագրությունը, Գիորգի Թումասյանի դիմումի հիման վրա,  պատրաստեց պատասխան սյուժե, որտեղ մասնակիորեն լուսաբանեց պարի ակադեմիայի տնօրեն Վարդան Գևորգյանի հունվարի 23-ին տարածած պատասխան հայտարարությունը:

Գևորգյանի հայտարարության  համաձայն,  Youtube-ի վրա տեսանյութի բեռնումը կատարվել է MENQ meroncov-ի հաշվետվությունից, առանց ակադեմիայի հետ համաձայնության  և ակադեմիան դիմել է MENQ meroncov-ին և Youtube-ի վարչությանը սխալը ուղղելու և տեսանյութը հանելու նպատակով: Խմբագրությանը փոխանցվեցին աֆիշներ, որտեղ վրացական «Դաիսի» պարը հիշատակված է որպես վրացական պար:

Տեղեկատվության առաջացման սահմանումը առանձնապես ակտուալ դարձավ սոցիալական մեդիայի դարաշրջանում, երբ ցանկացած անձ կարող է տարբեր սոցիալական հարթակի միջոցով տարածել իր կողմից ստեղծած նյութը: Օգտատիրոջ կողմից ստեղծված մեդիա արտադրանքը վերստուգելիս ավանդական մեդիայի վրա դրված է առանձնահատուկ պատասխանատվություն, ինչը պաշտպանված չի եղել 20/30-ի խմբագրության կողմից:

Նմանօրինակ թեմայի մասին «Կվիրիս պալիտրա» լրագրի կողմից 2016 թվականի հունվարի 25-ին հրապարակված հոդվածի (Տաշի, տղա, Անուշ ենք) պատճառով «Խաղաղության հիմնադրամը», Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF), Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) և Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնությունը (GDI) դիմեցին Վրաստանի լրագրողական էթիկա խարտիային: Խարտիայի խորհրդի մարտի 26-ի  որոշմամբ,  հրապարակման հեղինակը խախտել է  լրագրողական էթիկայի խարտիայի առաջին, հինգերորդ և յոթերորդ  սկզբունքները:

Gevorkian Dance Academy  պարերի միջազգային դպրոց է, որը կատարում է տարբեր ժողովուրդների պարեր և նպաստում է մշակութային բազմազանության դրսևորմանը: Տարբեր ազգերի պարերի կատարման կրկնությունը համարել դրանց յուրացում՝ միանգամայն սխալմունքի մեջ մտցնող է և նպաստում է ազգային նշանով սխալ կարծրատիպերի ստեղծանը, ինչը վերջին հաշվով, արտացոլվում է Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ հայատյացության տրամադրություններով:  

 

 

 

დარღვევის ტიპი: Ապակողմնորոշող
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist