Ապալրատվություն այն մասին, իբր Ասոցիացման համաձայնության մոնիթորինգի եզրակացությունը վերաբերում է միայն լգբտ անձանց

axalia
298
VIEWS

Սեպտեմբերի 6-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հարթակը հրապարակեց Ավճալայի Սբ. Քեթևան Ծամեբուլիի (Քեթևան Հալածված) տաճարի առաջնորդ Գիորգի Ռազմաձեի  հարցազրույցը, «Հայր Գիորգի (Ռազմաձե). Այս իշխանությունը Եվրամիությունը, ինչպես օձ ունի հոգում բնավորած» վերնագրով: Հարցազրույցին նախորդում է լրագրող Ջաբա Ժվանիայի մեկնաբանությունը, որտեղ նա հաստատում է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սեպտեմբերի 30-ին Վրաստանի հետ ասոցիացման պայմանագրի կատարման մասին զեկույցը վերաբերում է միայն լգբտ անձանց իրավունքների պաշտպանությանը և Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված 45 միլիոնը տնտեսության փոխարեն, կծախսվի փոքրամասնությունների իրավունքների ամրապնդման համար:   

Ջաբա Ժվանիայի հայտարարությունը ապալրատվություն է և ընթերցողին սխալմունքի մեջ մտցնելու և այլատյացության տրամադրություններ հրահրելու նպատակ ունի:  8 էջից բաղկացած զեկույցը վերաբերում է 5 թեմայի. 1) Քաղաքական երկխոսություն, 2) Օրենքի գերակայություն և լավ կառավարում, 3) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում. (umm.net) 4) Առևտուր և տնտեսական համագործակցություն, 5) Էներգետիկա և համագործակցության այլ ոլորտներ: Իսկ Եվրամիության կողմից հատկացված 45 միլիոն եվրոն  կօգտագործվի ֆինանսական կարիքները հոգալու և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար:

Կեղծիք N1: Զեկույցի առանձնահատուկ ուշադրությունը վերաբերում է լգբտ անձանց պաշտպանությանը

Իրատեսական փաստ N1. Զեկույցը պարունակում է 5 թեմա, որոնցից փոքրամասնությունների պաշտպանությունը հարցերից մեկն է:

Հաշվետվությունը, որի զեկուցողը Անդրես Մամիկինսն է, ներկայացրեց բրիտանացի պատգամավոր, սոցիալ-ժողովրդավարների անդամ Կլեր Մուդը: Մարդու իրավունքներին և ազատություններին  զեկույցի 27 կետերից հատկացվել է միայն 4-ը: Այստեղ էլ փոքրամասնությունների մեջ միայն լգբտ անձինք չեն նկատառվում և նրանց իրավական իրավիճակը քննարկված է Սահմանափակ կարողություններով անձանց և այլ խոցելի խմբերի հետ համատեղ: Զեկույցի այս մասը նույնպես վերաբերում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից, սեռական ոտնձգություններից պաշտպանությանը և քաղաքականությունում  ու աշխատանքային շուկայում նրանց մասնակցության աճին:

Կեղծիք N2. Եվրամիության կողմից հատկացված 45 միլիոն եվրոն կօգտագործվի փոքրամասնությունների համար

Իրատեսական փաստ N2. 45 միլիոն Եվրամիությունը հատկացրեց Վրաստանին՝ ֆինանսական կարիքները հոգալու և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար

Իրականում նշված 45 միլիոն եվրոն այն գումարն է, որը Եվրահանձնաժողովը Վրաստանին առաջարկել էր 2017 թվականի սեպտեմբերին: Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը այս առաջարկությունը ընդունեցին 2018 թվականի ապրիլին: Իսկ 2018 թվականի օգոստոսի 31-ին ֆինանսական կարիքների մի մասը հոգալու  և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար պաշտոնապես 45 միլիոն եվրո  հատկացվեց. Այս օգնությունը նախատեսված է ասոցիացման մասին համաձայնությամբ և այն բաժանվում է երկու մասի: Մինչև 10 միլիոն եվրո կտրվի դրամաշնորհների ձևով, մնացած 35 միլիոն եվրոն կտրվի միջին ժամկետային վարկի տեսքով:  

Եվրամիության կողմից հատկացված օգնությունները ըստ բաժինների

Եվրամիությունը Վրաստանի ամենամեծ առևտրական գործընկերն է և ամենամյա Վրաստանին տեխնիկական և ֆինանսական օգնության տեսքով հատկացնում է  100 մլն. եվրոյից ավելի գումար. Այս գումարները ծախսվում են տարբեր ճյուղերի զարգացմանը աջակցության համար:

"

თემატიკა: Նույնականություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist